Ռուսաստանի ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը մեկնաբանել է «Ազով» գումարտակին օգնություն չտրամադրելու ԱՄՆ Կոնգրեսի որոշումը։
«ԱՄՆ Կոնգրեսն արգելել է օգնել «Ազով» նեոնացիստական գումարտակին» Վաշիգթոնը պետք է հասունանա։ Նեոնացիզմը ներթափանցել է Կիեւի ուժային եւ իշխանական կառույցները»,- իր Թվիթերում գրել է Դոլգովը, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Կոնգրեսը օգնություն չի տրամադրի Ուկրաինային «Ազով» գումարտակի մարզումների ժամանակ։





























