Ուկրաինայի առւետրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը պետական հաստատությունների բարեփոխությունների Վերահսկիչ խորհուրդ է ստեղծել, որի ղեկավար է դարձել Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարար Այվարաս Աբրոմավիչուսը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։
Մեկնաբանելով իր նշանակումը՝ Սահակաշվիլին նշել է, որ նման խորհրդ գոյությունը շատ կարեւոր է, քանի որ Ուկրաինայի պետական հաստատությունները օլիգարխների համար վերածվել են «սեւ եկամտի» աղբյուրի։ «Բոլոր այս տարիների ընթացքում Ուկրաինան զանգվածային կերպով թալանել են։ Մայդանից հետո հաստատությունների տնօրենները ուկրաինացի ժողովրդից մեկ տարվա ընթացքում 100 մլն գրիվնա են գողացել։ Մենք ցանկանում ենք վերջ տալ այդ թալանին»,- ասել է Սահակաշվիլին։





























