Բաքվում Առաջին  եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա են գտնվելու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Չեռնոգորիայի ղեկավար Ֆիլիպ Վույանովիրը, Սերբիայի նախագահ  Նիկոլիչը,  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաեւ  Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Մլադեն Իվանիչը, Սան-Մարինոյի ռեգենտներ Անդրեա Բելուզինին եւ Ռոբերտու Վենտուրինին, Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Անրի առաջինը, Մոնակոյի իշխան Ալբերտը, հաղորդում է contact.az-ը:

Մեծ Բրիտանիան միջոցառմանը մասնակցելու համար ուղարկել է ԱԳՆ խորհրդարանի հետ կապերի պետքարտուղար Տոբիաս Էվլուդային, իսկ Չեխիան ներկայացնելու է Պատգամավորների պալատի ղեկավար Յան Գամաչեկը:

Այդկերպ, Արեւմտյան Եվրոպայի երկրների ղեկավարները, եթե հաշվի չառնենք թզուկ պետությունների ղեկավարներին, արհամարել են Եվրոպական խաղերի արարողությունը: