2015թ-ի աշնանը «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական վերափոխում կիրականացնի: Այդ մասին հունիսի 12-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: 

Նա նշել է, որ «Օրինաց երկրի» նախաձեռնությամբ ստեղծված հասարակական-քաղաքական «Հայկական վերածնունդ» միությունն արդեն իր մեջ ներառել է մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների:

«Մենք պատրաստվում ենք քաղաքական տրանսֆորմացիա իրականացնել, ստեղծել նոր որակի քաղաքական միավոր», – հայտարարել է Բիշարյանը:

Դրա հետ մեկտեղ նա կտրականապես հերքել է այն կարծիքը, որ այդ նոր միավորի առաջնորդ կարող է դառնալ կուսակցության ներկայիս ղեկավար Արթուր Բաղդասարյանը, իսկ նրան փոխարինի Հեղինե Բիշարյանը:

«Նոր նախագահի հարց դրված չէ», - հայտարարել է Բիշարյանը: