Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ այսօր՝ հունիսի 12-ին, հրավիրված խորհրդարանական լսումներին ներկա չէ «ՀԷՑ»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։
Բիբինի չներկայանալը բարկացրեց լսումներին մասնակցող պատգամավորներին։ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի թվաց, որ «ՀԷՑ»-ի տնօրենը ժամանակ գտնում է ռուսական գործակալություններին հարցազրույց տալու համար, սակայն լսումների համար՝ ոչ։
«Բիբինը լկտի վերաբերմունք է դրսեւորել խորհրդարանի նկատմամբ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ներկաների հարցերին պատասխանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Հիշեցնենք, որ «ՀԷՑ»-ը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։





























