Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին, հաղորդում է Reuters-ը:

«Ես քաղաքական գործիչ չեմ, ես մենեջեր եմ: Երկրին անհրաժեշտ են փոփոխություններ քաղաքական համակարգում»,-հայտարարել է նա:
Գաբուրիչը նաեւ հույս է հայտնել, որ իր հրաժարականը առաջընթաց քայլ կլինի մեծամասնական կոալիցիա ստեղծելու համար:

«Ես ցավում եմ, որ իմ կրթության մասին հարցերը քաղաքական խաղերի առարկա դարձան»,-հայտարարել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Նշենք, որ հունիսի 11-ին Գաբուրիչը երկրի գլխավոր դատախազությունում հարցաքննվել է իր կրթության վերաբերյալ փաստաթղթերը կեղծելու գործով: