Գերմանիայի գլխավոր դատախազությունը դադարեցրել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսելու կասկածանքով սկսված հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
«Մերկելի գաղտնալսման գործով ԱՄՆ հատուկ ծառայություններին ներկայացրած մեղադրանքները դատարանում քրեական դատավարության շրջանակներում անհնար է ապացուցել»,-հայտնել են գերատեսչությունից։
Դեռեւս անցյալ շաբաթ գերմանական մամուլը հայտնել էր գերատեսչության՝ հետաքննությունը դադարեցնելու մտադրության մասին։ «Ստուգումները ոչ մի արդյունք չեն տվել»,- Focus պարբերականին հայտնել էր ոստիկանության ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ Մերկելի գաղտնալսման շուրջ ԱՄՆ հատուկ ծառայությունների նկատմամբ հետաքննությունը սկսվել էր 2014թ. հունիսին։





























