Հայաստանը եւ հայերը Բաքվի նավթադոլարներին եւ «խավիարային քաղաքականությանը» հակադրելու բան ունեն: Այդ մասին հունիսի 12-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույց կազմելու որոշմանը: Զեկուցող է նշանակվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը:
«Մենք կարող ենք պատասխանել Հայաստանի եւ Սփյուռքի ժողովրդի կարողություններով եւ հմտություններով», - հայտարարել է պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստանը» կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի հակազդի նման ոտնձգություններին, հավելել է Բաբայանը: Ստրասբուրգում հունիսի 22-26-ը կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զուրաբյանը այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանք կիրականացնի, նկատել է նա:





























