Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի 2 փուլերն էլ հաղթահարել է  Արման Ծատուրյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:

Մրցույթը անց է կացվել երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով: Մեզ փոխանցեցին, որ Սաթենիկ Վարդանյանը չի հաղթահարել գրավոր փուլը, իսկ Արթուր Ավագյանը չի հաղթահարել 2-րդ փուլը: Առաջիկա 3 օրերի ընթացքում պաշտոնին կնշանակվի առավելագույն միավորներ հավաքած թեկնածուն: