Գերմանիան 1 մլրդ եվրո կտրամադրի փախստականներին բնակավայր տրամադրելու և նրանց սոցիալական ադապտացիայի համար: Նախատեսվում է, որ այս տարի Գերմանիան կընդունի շուրջ 400.000 տեղահանվածների, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան 2014թ-ին էր:

Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարությունից միջոցներ են պահանջում ի օգնություն այն քաղաքների, որոնք բավարար տեղ չունեն բոլոր նոր ժամանակ ներգաղթյալներին տեղավորելու համար, հաղորդում է BBC-ին:

Գերմանիան ապաստան է տալիս ավելի մեծ թվով մարդկանց, քան ԵՄ որեւէ այլ երկիր:

Այդ կապակցությամբ Բեռլինը կոչ է անում ԵՄ մյուս երկրներին ավելի շատ փախստականների ընդունել, քան հիմա: