Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բղոքի ակցիա է կայացել: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, ակցիան կազմակերպել են իրավապաշտպանները:
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված լրագրողներին ու իրավապաշտպաններին: Նրանց ձեռքին եղել են իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիեւի, Լեյլա Յունուսի, Էմին Հուսեյնովի, լրագրողներ Հաջիդա Իսմայլովայի եւ Սեյմուր Հազիի լուսանկարներով պաստառներ:
Կազմակերպիչները նախատեսում են նմանատիպ ակցիաներ կազմակերպել նաեւ Եվրոպայի այլ քաղաքներում:





























