Հայաստանի տարածքում, հունիսի 13-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը արեւելյան շրջաններում կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +2+26,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Գեղարքունիքում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+23,
Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+34,
Արարատում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Արցախում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+24:





























