Ֆրանսիայի դատարանը արդարացրել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին, որին մեղադրում էին կավատության մեջ, հայտնում է Reuters-ը։

2012թ. մարտին Սթրոս Կանին մեղադրանք էին ներկայացրել հանցավոր խմբավորման կազմում Լիլում, Փարիզում եւ Նյու Յորքում մարմնավաճառների մասնակցությամբ երեկույթներ կազմակերպելու համար։ Սթրոս Կանի հետ միասին գործի ֆիգուրանտ էր դարձել 12 մարդ, գրում է Gazeta-ն։

Բացի այդ, 2012թ. մայիսին գործ էր հարուցվել բռնաբարության մեղադրանքով։ Անն Մարի Ս.-ն դիմել էր ոստիկանություն՝ բողոքելով, որ Ստրոս Կանը 3 բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների հետ բռնաբարել է իրեն։