Ավանդական դարձած՝ «Հացը Լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոնին այս տարի եւս 13 տաղավարներով կներկեյացվեն ավանդական, ազգային կերակրատեսակներ: Այն կանցկացվի հունիսի 13-ին Աջափնյակ համայնքի Թումանյան այգում 16:00-ից:

«Ներկաների աչքի առաջ կպատրաստվեն կերակուրները։ Բոլոր ուտելիքները կվաճառվեն։ Կլինեն բազմաթիվ մոռացված ազգային կերակրատեսակներ: Միջոցառուման ողջ ընթացքը կուղեկցվի ազգային երգ ու պարով, հրավիրված կլինեն «Սասուն», «Կարին» և այլ ազգային երգի պարի համույթներ»,- այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

13 տաղավարներից յուրաքանչյուրը կներկայացնի մեկ ազգային տոն՝ իր խոհանոցով, ծեսերով: Փառատոն կտևի 4 ժամ, ներկա կլինեն նաև հյուրեր արտերկրից: