Իշխող կուսակցությունը ցանկանում է, որ նորաստեղծ կուսակցությունները «թիթեռի կյանք» չունենան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրին» եւ «Ալյանսին»։

«Քաղաքական դաշտում այսօր կայացման խնդիր կա, իսկ Ձեր նշած կուսակցություններն ընդդիմադիր դաշտում են։ Ինքս ցանկություն ունեմ, որ այդ կուսակցությունները կայանան եւ ընդդիմադիր ուժերը համարժեք դառնան իշխանականին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում երկու կուսակցություն է ստեղծվել արդեն. ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը դարձել է կուսակցություն, իսկ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնել է «Ալյանսը»։