2016թ. օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5 դրամով։ Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Նա նշեց, որ 2014թ. պլանային էներգետիկ հաշվեկշռի ՀԷՑ-ի պարտքը կազմել է 37 մլրդ դրամ։ Դրա պատճառը երաշտային տարին է եղել եւ 2013թ. ՀԷԿ ցածր գեներացումը եւ նույն թվականին ԱԷԿ-ի պլանային վերանորոգման ժամկետը երկարաձգվել է 88 օրով։

Նշված 37 մլրդ դրամից 13 մլրդ-ն արդեն փոխհատուցվել է 2014թ. օգոստոսի սակագնի բարձրացման արդյունքում։ Իսկ 24.3 մլրդ դրամը մնացել է 2015/2016 թթ. սակագնային տարվա վրա։