Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը Բաքվին նորից կոչ է արել ազատել Իլգար Մամեդովին։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ֆուադ Աղաեւը, հաղորդում է haqqin.az-ը։
Համաձայն աղբյուրի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը որոշում է կայացրել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Այդ կապակցությամբ հանձնաժողովը Ադրբեջանի կառավարությանը հիշեցնում է, որ Եվրադատարանը այդ գործով ճանաչել է իրավական ընթացակարգերի խախտման փաստը։
Հանձնաժողովը Բաքվին կոչ է անում վերացնել Մամեդովի իրավունքների ոտնահարման հետեւանքները եւ անմիջապես ազատել նրան։
Հանձնաժողովը կվերադառնա այդ հարցին 215թ. սեպտեմբերին։
Մամեդովին կալանավորել էին 2013թ. փետրվարին Իսմայիլի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։





























