Էստոնիայի խորհրդարանի՝ Եվրամիության հետ գործերի հանձնաժողովը իր անհամաձայնությունն է հայտնել Աֆրիկայից ներգաղթյալներին ապաստան տալու՝ երկրին առաջարկված քվոտային, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Էստոնիան համաձայն չէ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված 1064 թվին եւ պատրաստ է ընդունել միայն այնքան մարդ, որոնք պատրաստ են ինտեգրվել էստոնական հանրությանը»,- ասել է հանձնաժողովի նախագահ Կալլե Պալլինգը։

Էստոնիայի կառավարությունը առաջարկել է հաշվի առնել երկրի բնակչության թիվը, որը ԵՄ բնակչության 0,26 տոկոսն է, նաեւ տնտեսական բաժինը (ԵՄ տնտեսության 0,14 տոկոսը)։