ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան դատապարտել է Եմենի մայրաքաղաք Սանայի հին թաղամասի վրա արաբական կոալիցիայի կողմից ուրբաթ իրականացված ավիահարվածը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիացիան ռմբակոծել է մայրաքաղաքը վաղ առավոտյան։ Քաղաքի պատմական հատվածում ավերվել է առնվազն 3 պատմական շինություն, զոհվել է 5 մարդ։

«Հարձակումները միայն սրում են հումանիտար խնդիրը։ Եվ մեկ անգամ կոչ եմ անում հարգել Եմենի մշակութային ժառանգությունը»,- մեջբերում է Բոկովայի խոսքը AFP-ն։

Տեղաբնակների խոսքով՝ ավիահարվածը քաղաքի հին հատվածի վրա իրականացրած առաջին հարձակումն է։ Սանայի հին քաղաքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում 1986թ., հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։