ՀԷՑ-ի ղեկավարությունն իրավունք չունի քննարկումների ժամանակ չներկայանալ խորհրդարան։ Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանական լսումներում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Եվգենի ապոմնիս (սթափվիր)»,-ռուսերենով հայտարարեց Ուրիխանյանը։ «Այստեղ հնչող հարցերը մեղմ ասած հրատապ են, եւ պետք է դրանց արձագանքել։ Գող, սիրտը դող։ Այս հարցին ոչ մի պատասխան։ Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է, իսկ վճարողը քաղաքացին է»,- ասաց նա։





























