2007-2015թթ. ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է ՀԷՑ-ի ներդրումների ավելի քան 20 տոկոսը։ Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Նազարյանի խոսքով՝ 2007թ. երբ ՀԷՑ-ն անցավ ռուսական «Ինտեր ՌԱՕ» պետական կազմակերպությանը, ներդրումները կազմեցին 102 մլրդ դրամ։  Դրանցից հանձնաժողովը մերժել է 22 մլրդը։ Համապատասխանաբար դրանք չեն ընդգրկվելու սակագնի մեջ։

«Այստեղ կա 2 պատճառ. կամ նրանք գնումներ են իրականացրել շուկայականից բարձր գնով կամ ներդրումները չեն բերել պլանավորած արդյունքը»,- նշեց Նազարյանը։

Նշենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բարձրացնել բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը  6,93 դրամով 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Բնակչության համար ներկայիս ցերեկային սակագինը կազմում է 41,85 դրամ 1կվտ/ժ-ի համար: