Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անհայտ անձինք հարձակվել են Թունիսի դեսպանատան վրա, հայտնում է Reuters-ը։

Զինված անձինք առեւանգել են դիվանագիտական առաքելության 10 աշխատակիցների։

Նշենք, որ երկրում շարունակվում են զինված բախումները կառավարական զորքերի եւ զինված արմատականների միջեւ, փոխանցում է Gazeta-ն։