«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը լրացուցիչ տնտեսական խորհրդատվություններ է պահանջում: Նման կարծիք են հայտնել Էներգետիկ միության հարցերի եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը:
««Թուրքական հոսքի» մասին մենք դեռեւս պետք է խոսենք, քանի որ մինչեւ հիմա դրա մասին տեղեկություններ ունենք միայն մամուլի հաղորդագրություններից, իսկ մենք պետք է իմանանք, թե այն ինչպես է ազդելու Եվրոպայի համալիր էներգետիկ անվտանգության վրա, արդյո՞ք նախաձեռնողները հետեւելու են եվրոպական օրենսդրությանը»,- եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով սերբական РТС հեռուստաալիքին:
Շեֆչովիչը վստահ է, որ գազատարն Ուկրաինայի տարածքում պետք է պահպանվի, քանի որ այնտեղ հզորություններ կան, որոնք օգտագործվել են «սառը պատերազմի» տարիներին: Նա պարզաբանել է, որ խորհրդատվություններն անհրաժեշտ են՝ հասկանալու համար, թե այն ինչպես «կներառվի Էներգետիկ միության համակարգում»:




























