Չինաստանի հետ կապ ունեցող ցանցահենները կարողացել են իրենց ձեռքում հավաքել ԱՄՆ հետախուզական եւ ուժային ծառայությունների գաղտնի տեղեկությունները։ Համաձայն ԱՄՆ աշխատակազմի հարցերով վարչության տեղեկությունների՝ ցանցահենները ձեռք են բերել 4.1 պետական ծառայողների անձնական գործերը։ Washington Post-ի տեղեկություններով՝ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջո Բայդենի անձնական տեղեկություններին ձեռք չեն տվել։
Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Associated Press գործակալությունը, չարագործները մուտք են գործել № 86 ձեւի տեղեկությունների բազա, որը զինվորականներն ու հետախուզության աշխատակիցները լրացնում են այն դեպքում, երբ նրանք գաղտնի տեղեկությունների հասանելիություն են ստանում։ Այդ փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում թեկնածուների մոտ եղած հիվանդությունների, հոգեկան խանգարումների, ալկոհոլային կամ թմրանյութային կախվածության մասին։ Այդ անկետաներում տեղեկություններ կան նաեւ սոցիալական ապահովագրության եւ մերձավոր հարազատների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























