ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը իր կայքում մի շարք փաստաթղթեր է բացահայտել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ: Բացատրական գրության մեջ ասվում է, որ խոսքը նախքան հարձակումները գերատեսչության աշխատանքների վերաբերյալ հետաքննության մասին է:

Փաստաթղթերը, մասնավորապես, ներառում են ահաբեկչությունից անմիջապես առաջ եւ հետո ԿՀՎ աշխատակիցների գործունեության ներքին հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի 2005-ի զեկույցի հավատարմագրված տարբերակը:

Հրապարակված տեքստերում առանձնանում է մոտ 500 էջանոց զեկույցը, որում խոսվում է ԿՀՎ-ի առջեւ ծառացած «համակարգային խնդիրների» մասին: Վերլուծաբանները նշում են, որ այդ խնդիրները պատճառներից մեկն է, որ ԱՄՆ-ը չկարողացավ կանխել ահաբեկչությունները եւ հետեւել Բեն Լադենին նախքան սեպտեմբերի 11-ը: