ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն 2015թ. մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
«ԱՄՆ իշխանությունները ֆորումին ներկայացված չեն լինի որեւէ մակարդակով»,- հայտարարել է պաշտոնյան։ Այդ որոշման պատճառը Ուկրաինայի ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն է, որը անցյալ տարվա Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումից հետո ավելի ագրեսիվ է դարձել։
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը կայանալու է հունիսի 18-20-ին։





























