Ուկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոն հուլիսի 12-ի երեկոյան հերթական հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցներն ընդգծել են քաղաքակիրթ աշխարհի միասնականությունը Ուկրաինայի աջակցելու հարցում:
«Խոսքը ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին է: Եթե մենք չհաղթենք, աշխարհին սպասում են աշխատհաքաղաքական աղետներ»,-ասել է Պորոշենկոն:
Նրանք քննարկել են նաեւ ԱՄՆ կողմից Ուկրաինային օգնություն հատկացնելու հարցը՝ ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը: Պորոշենկոն դիմել է Բայդենին՝ առաջարկելով պաշտպանել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը:





























