Եգիպտոսն այսօր՝ հունիսի 13-ի առավոտյան երեք օրով բացել է Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը:

Անցակետի տնօրեն Մահեր Աբու Սաբհան Associated Press-ին հայտնել է, որ արդեն 15 հազար մարդ ցանկություն է հայտնել օգտվել անցակետից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ հիշյալ անցակետը փակվել է Սինայի թերակզում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին եգիպտացի զինվորականների նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այն ժամանակ ծայրահեղականների գրոհի հետեւանքով սպանվել էր Եգիպտոսի բանակի 33 զինվոր ու սպա: Կահիրեում ենթադրում են, որ հարձակվողներն աջակցություն են ստացել Գազայի հատվածում գործող գրոհայիններից: