Աֆղանստանի հարավում գրոհայինների կողմից ոստիկանության ստորաբաժանման վրա կատարած հարձակման հետեւանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ոստիկանների դեմ դավադրություն են կազմակերպել թալիբ զինյալները։

«Թալիբան» շարժումը դեռեւս պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։