ՌԴ Անապա քաղաքից  Մուրմանսկ չվերթ իրականացնող օդանավում ուղեւոր է մահացել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քննչական կոմիտեի իր աղբյուրները։

Ինքնաթիռը պատկանում է «Նորդավիա» ավիաընկերությանը։ «Հունիսի 12-ին 1960թ. ծնված տղամարդը, ըստ նախնական վարկածի, բուժում ստանալուց հետո հետ էր վերադառնում։ Նա հիվանդ էր։ Նրա մոտ ախտորոշվել էր նաեւ շաքարային դիաբետ»,- ասել է աղբյուրը։