ՌԴ Տագանռոգ քաղաքի բնակիչը փորձել է կտրել իր կողակցի 2 տարեկան երեխայի ձայնը եւ գրքով հարվածել է նրա գլխին։ Տղան ստացած հարվածից մահացել է։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հունիսի 7-ին 30-ամյա տղամարդը հարվածել է լացող երեխայի գլխին, որից հետո վերջինիս գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել։ Հունիսի 11-ին երեխան հիվանդանոցում մահացել էր։

Տղամարդը ձերբակալվել է։