Բաքվում կալանավորել են ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած վարորդին։ Մարզուհիները Ադրբեջան էին ժամանել Եվրոպական խաղերին մասնակցելու  համար։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի եւ Գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ միջադեպից տուժել էին 3 սինխրոն լողորդուհի, որոնցից մեկը բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել։ 15-ամյա մարզուհին հետ է վերադարձել Վիեննա եւ վիրահատվել։

Հետաքննության շրջանակներում քննարկվում է Bakubus ՍՊԸ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու  հարցը։ Կազմակերպությունը պատասխանատու է բարձր որակավորում ունեցող վարորդներին աշխատանքի ընդունելու համար եւ չի կատարել ստանձնած պարտավորությունները։