Սպանված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը հոր անունով ֆոնդ է բացում։ Այս մասին իր Թվիթերում գրել է Նեմցովի կուսակիցներից Իլյա Յաշինը։
«Ժաննան Լեհաստանում ընդունել է Freedom Awards մրցանակը, որը հետմահու շնորհվել էր նրա հորը, եւ հայտարարել է Բորիս Նեմցովի անվան ֆոնդ ստեղծելու մասին»,- գրել է Յաշինը։ Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործունեություն է իրականացնելու ֆոնդը։
Նշենք, որ ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Ժաննան լքել է Ռուսաստանը իր հասցեին հնչող սպառնալիքների պատճառով։





























