Այսօր՝ հունիսի 13-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որտեղ լսվել է Կոնգրեսի Տեղեկատվական եւ վերլուծական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը: Այն ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանը:
Նիստում քննարկվել է նաեւ հունիսի 19-ին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպվելիք հանրահավաքի, Կոնգրեսի հետագա անելիքների հետ կապված հարցեր:





























