Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի համակարգչային համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին գրում է Bild պարբերականը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս այս տարվա մայիսին:

Թերթի անանուն աղբյուրի համաձայն, հաքերային հարձակման հետեւանքով համակարգիչներում վիրուս է հայտնվել: Հարձակման մեղավորները դեռեւս հայտնի չեն:

Ըստ Gazeta-ի, կանցլերի աշխատակազմում նախընտրել են չմեկնաբանել տեղեկությունը: