Թբիլիսիում հորդառատ անձրեւից առաջացած ջրհեղեղի հետեւանքով հեղեղվել է կենդանաբանական այգու տարածքը, վանդակներից դուրս են պրծել գիշատիչներ կենդանիներ։ Արտակարգ շտաբը բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները։
Շտաբի տվյալներով, դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները եւ արվում է ամեն ինչ՝ կենդանիներին ետ վերադարձնելու համար։
«Կենդանաբանական այգու գրեթե ողջ տարածքը հեղեղված է, ոչ ոք չի կարողանում մտնել այգու տարածք։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները»,- ասվում է կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ։
Այս պահին հայտնի է, որ վեց գայլեր սպանվել են Հանրապետական հիվանդանոցի տարածքում։ Քաղաքում շրջում են կոկորդիլոսը, գետաձին եւ վագրը։ Ոստիկանները բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից։
Ականատեսների խոսքով, սպանվել են երկու առյուծ եւ մեկ վագր։ Փրկարարների խոսքով, կենդանիները մոտ չէին թողնում, ուստի ստիպված են եղել ծայրահեղ միջոցների դիմել։
Հաղորդվում է, որ գազանանոցից փախել են նաեւ երեք արջեր։

.jpg)































