Վրաստանի նախագահի պահուստային ֆոնդից Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին օգնելու համար միջոցներ կհատկացվեն: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի խորհրդական Գեորգի Աբաշիշվիլին:

Ըստ «Գրուզիա Online»-ի, օգնության գումարի չափն առայժմ չի նշվում: Աբաշիշվիլիի խոսքով, այն կհստակեցվի Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո:

«Վրաստանի նախագահը որոշել է պետության ղեկավարի պահուստային ֆոնդից որոշակի գումար հատկացնել՝ տարերքից տուժած Թբիլիսիի բնակիչներին օգնելու համար: Խոսքն իրենց տները կորցրած մարդկանց փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության իրերի մատակարարման մասին է»,- նշել է նախագահի խորհրդականը: