Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին օգնություն ցուցաբերել՝ Թբիլիսիի ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերի հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:
«Ուշադրությամբ հետեւում ենք Վրաստանում աղետալի հեղեղներից հետո տիրող իրավիճակին: Մտովի զոհերի ընտանիքների հետ եմ: ԵՄ-ն պատրաստ է օգնել»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Մի քանի ժամ տեւած հեղեղները Թբիլիսիում ողողել են հարյուրավոր տների բակերն ու շենքերի առաջին հարկերը, մի շարք ստորգետնյա անցումներ եւ հրապարակներ, վնաս հասցրել էլեկտրահաղորդակցման գծերին եւ ենթակառուցվածքային օբյեկտներին: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, տարերքի զոհ է դարձել 9 մարդ:





























