Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղների մասին լուրին:

«Սիրտս կտոր-կտոր է լինում Թբիլիսիի կադրերը տեսնելիս: Ցավակցում եմ զոհերի եւ տուժածների ընտանիքներին»,- գրել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով, ինքը կապվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ եւ պարզել, որ ուկրաինական արտակարգ իրավիճակների ծառայությունը պատրաստ է Վրաստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: