Թբիլիսիում տարերքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Ինչ վերաբերում է կենդանաբանական այգուց փախած վայրի կենդանիներին. քաղաքապետի խոսքով, նրանց մի մասը դեռեւս կորած է համարվում: Նա բնակչությանը կոչ է արել զերծ մնալ քաղաքում տեղաշարժվելուց: Նարմանիան նաեւ տեղեկացրել է, որ հաշվարկում են վնասի չափը:
Թբիլիսիում ջրհեղեղը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը: Իրավիճակը շարունակում է բարդ մնալ մայրաքաղաքի Վակե-Սաբուրթալո մայրուղում:
«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ, ջրհեղեղի հետեւանքների վերացման նպատակով Արտակարգ շտաբ է ստեղծվել: Դրանում ընդգրկվել են ՆԳՆ-ի, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներ: Հեղեղների հետեւանքները վերացնելու համար բոլոր ծառայությունները մոբիլիզացվել են:





























