Հայաստանում կկայանա «Փորձաքննությունների ոլորտում ժամանակակից գիտական մեթոդների տեխնոլոգիաների կիրառումը» թեմայով գիտական կոնֆերանս։ Այն նվիրված է Փորձաքննությունների ազգային  բյուրոյի 10-ամյակին։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Փորձաքննությունների ազգային  բյուրոյի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լանա Մշեցյանը, կոնֆերանսը կկայանա հունիսի 16-17-ը։

Կոնֆերանսի բացումը կկայանա հունիսի 16-ին՝ ժամը 9։30-ին Փորձաքննությունների ազգային  բյուրոյում (հասցե ծովակալ Իսակովի 24)։ Հաջորդիվ մասնակիցները կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ կլսեն Հայաստանի ու այլ պետությունների գիտնականների 45 զեկույց։ Կոնֆերանսին մասնակցելու համար կժամանեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Մոլդովայի եւ այլ երկրների առաջատար փորձագիտական կենտրոնների մասնագետները։ Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի 40 կազմակերպությունների եւ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ։ Կլինեն հետաքրքիր ու ուսուցողական վարպետության դասեր, սեմինարներ եւ այլն։

Նշենք, որ Փորձաքննությունների ազգային  բյուրոն, որը ստեղծման պահից մինչ օրս ղեկավարում է Արտաշես Ջավադյանը, հիմնադրվել է 2005թ.։