ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորածների կենսաբանական նմուշները փոխանակելու հնարավորությունը։
«Մենք հանդիպել են ԿԽՄԿ- հետ՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին կենսաբանական նմուշներ փոխանակելու հնարավորությունը։ Դրա համար անհրաժեշտ են կողմերի համատեղ ջանքերը»,- գրել է Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ծրագիր է նախաձեռնել, որի շրջանակներում ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ են հավաքագրվելու՝ հնարավորության դեպքում մասունքները նույնականացնելու նպատակով։





























