Ալժիրցի գրոհային Մոհթար Բելմոհթարը, ով «Ալ Կաիդան իսլամական Մագրիբում» խմբավորման առաջնորդն է եղել, ոչնչացվել է ԱՄՆ օդուժի կողմից Լիբիայում հասցված հարվածների արդյունքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լիբիայի կառավարության ներկայացուցչին:

Հատուկ գործողությունն անցկացվել է հունիսի 14-ի գիշերը: Պենտագոնում նշել են, որ գործողությունն ուղղված է եղել «Ալ Կաիդայի» գրոհայինների դեմ:

Lenta.ru-ն հիշեցնում է, որ Բելմոհթարի մահվան մասին տեղեկություններ նախկինում եւս հաղորդվել են, սակայն դրանք չեն հաստատվել: