Երեւանում հունիսի 14-ին ընկուզենու ծառից ընկնելու հետեւանքով մահացած 61-ամյա Գ.Պ.-ի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, երեկ երեկոյան 18:00-ի սահմաններում: Նախնական տվյալներով՝ տղամարդը բարձրացել է ընկուզենու վրա եւ վայր է ընկել՝ ստանալով մահացու վնասվածքներ:





























