Երեւանում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ նստաշրջանը։ Նիստին ներկա են 131 պատգամավորներից 114-ը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից։

Հաշվի առնելով օրակարգի ծանրաբեռնվածությունը՝ առաջարկվել է հունիսի 16-ից նիստերի գրաֆիկը մեկ ժամով երկարացնել՝ 11։00-ից մինչեւ 18։00։ Նիստի մեկնարկին պատգամավորները շնորհավորել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

Նստաշրջանի ընթացքում կքննարկվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների վերամշակման օրինագիծը, Քաղաքացիական եւ Աշխատանքային օրենսգրքերում, «Ավիացիայի մասին», «Արտոնագրված վճարների մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ մի շարք վարկային համաձայնությունները։