Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Բագրատունյաց եւ Անանուն փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա Նորա Մխիթարյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.15-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:





























