Շիրակի մարզում հունիսի 14–ի լույս 15–ի գիշերն ազգությամբ ռուսի են դանակահարել։

NEWS.am-ի թղթակցին «Գյումրի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ գիշերն Արթիկից իրենց մոտ է տեղափոխվել ազգությամբ ռուս 65-ամյա Լերման Սեյմանով:

Դանակահարված տղամարդու վիճակը միջին ծանրության է, ունի գանգուղեղային վնասվածքներ:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: