Հայաստանի տարածքում, հունիսի 16-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 16-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Գեղարքունիքում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+24,

Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+32,

Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+32,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+25,

Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28: