Վրաստանի ոստիկանությունը ազատել է Քախեթիի Պանկիսի կիրճում ձերբակալված 5 անձանցից 4-ին։
Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, ազատվածների թվում է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի եղբայր Մերաբ Ցատիաշվիլին։
Ոստիկանությունը չի արձակել միայն գյուղի իմամ Ջոկոլո Այուֆ Բորչաշվիլիին։
Վրաստանի ՆԳՆ-ն Պանկիսի շրջանում հատուկ գործողություններ է իրականացրել անցյալ գիշեր։ Ձերբակալվել է 5 մարդ, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, կապ ունեն տեղաբնակներին Սիրիա ուղարկելու հետ։





























