Խոսքի ազատությունը հարվածի տակ դնող երկրների շարքում ԵԱՀԿ-ն առանձնացում է Ադրբեջանին, Ռուսաստանին ու Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ խոսելով այն մասին, թե ինչպես են տարբեր լրատվամիջոցներ լուսաբանում Դոնբասի հակամարտությունը:

Նա հայտարարել է, որ տարբեր երկրների կառավարությունները պետք է դադարեցնեն մանիպուլյացիաները լրատվամիջոցներում՝ կապված լուսաբանման հետ:

Ճգնաժամն Ուկրաինայում հանգեցրել է լրագրողների անվտանգության վատթարացման. ԵԱՀԿ-ն հաղորդում է 10 լրագրողների մահվան մասին Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, հաղորդում է BBC Ukrainian-ը:

Միյատովիչն ընդգծել է, որ շատ լրատվամիջոցներ զբաղված են ատելության ու պատերազմի քարոզչությամբ:

Այսօր՝ հունիսի 15-ին, Վիեննայում տեղի կունենա լրագրողների անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանս, որտեղ ներկա կլինի նաեւ Միյատովիչը: